Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1976 թ., գյուղ Ոսկեհատ: Ավազանի անունը՝ Վարդգես:

1983-1993 թթ. - Ոսկեհատի միջնակարգ դպրոց:

1994-1999 թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:

1999-2000 թթ.  - Գևորգյան հոգևոր ճեմարան:

2001-2002 թթ. - Արհուսի (Դանիա) Դիակոնալ դպրոց, սոցիալական աստվածաբանություն:

2002 - 2004 թթ.  - Մոսկվայի հոգևոր ակադեմիա,( Աստվածաբանական գիտությունների թեկնածու):

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

2000 թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի։

2001 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի։

2006 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ  Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի (Թեզ՝ «Էկումենիզմը 20-րդ դարում և Հայ Եկեղեցին»):

2010 թ. - եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

2000-2005 թթ. - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի քարտուղար։

2004 թ․ - ԵՀԽ Էկումենիկ պաշտոնեաների ցանցի անդամ։

2004-2009 թթ. - Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի եկեղեցի և հասարակություն հանձնախմբի անդամ:

2005 թ. - Միջեկեղեցական հարաբերություների գրասենյակի վարիչ:

2005թ. - ԵՀԽ Հայաստանյան Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2009 թ. -  Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի կենտրոնական կոմիտեի անդամ։

2012-2015 թթ. - Արթիկի թեմի առաջնորդ։

2015 թ․-ից - Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ: